211652_close_icon
views-count16739 դիտում article-date 12:58 10-02-2023

Գնել Սանոսյա՛ն և Հակոբ Սիմիդյա՛ն՝ «արջը ձեր ականջին բան չի՞ շշնջացել»․ Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղի սկզբնամասում ստեղծվել է Նուբարաշենին մրցակից մինի աղբանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ կառավարության ու մարզպետարանների առաջին դեմքերը սիրում են հաճախակի հայտարարել, որ իրենց համար ոչ թե պաշտոնն է առաջնային, այլ այն ժողովրդի շահերին ծառայեցնելու ձգտումը։

Երբեմն պաշտոնյաներ էլ կան, որ այնպիսի արտահայտություններ են անում, որ մարդկանց մոտ ծիծաղ է առաջացնում։ Կան պաշտոնյաներ, որ ամպագոռգոռ հայտարարում են, թե իրենք պայքարում են բնության պաշտպանության համար, որ իրենք հետևում են, որպեսզի բնության նկատմամբ ոչ մի ոտնձգություն տեղի չունենա, այդ թվում՝ ոչ ոք չհամարձակվի աղտոտել շրջակա միջավայրը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը արդյոք տեղյա՞կ են, որ Արգածոտնի մարզում Նոր Եդեսիա գյուղի ճանապրահի սկզբնամասում առաջացել է Նուբարաշենի աղբավայրին մրցակից մինի աղբանոց։

Արդեն տևական ժամանակ է՝ գյուղի սկզբնամասում գտնվող, ժողովրդին հայտնի «Շլակի հանքի» հարևանությամբ գնտվող ձորում, կարելի է ասել՝ մի քանի տոննա աղբ է լցված։ Ու հիմա ինչքան էլ պատկան մարմինները հայտարարեն, թե իրենք տեղյակ չեն, որ նման վիճակ է, մարդկանց մոտ դա այլևս հավատ չի ներշնչում։ 

Հիմա սույն մեծն պարոնայք Գ․ Սանոնսյանն ու Հ․ Սիմիդյանը  թող խոսքից անցնեն գործի, Արագածոտնի մարզպետին պարտավորեցնեն միջոցներ ձեռնարկել աղբն այնտեղից հեռացնելու ուղղությամբ, իսկ Ճանապարահային դեպարտամենտի պաշտոնյաներին պարտավորեցնեն, որպեսզի նշված ճանապարհահատվածում տեղադրվեն երկաթե արգելապատնեշներ վարորդների անվտանգության համար։

Եթե աղբը կարճ ժամանակում չհեռացվի ու երկաթե արգելապատնեշները չտեղադրվեն, այլևս կարող ենք պնդել՝ հարգելի պատասխանատուներ, Ձեզ համար աշխարհը թող կանգնի, ու Դուք այդտեղից իջնենք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 167+
167+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր