211652_close_icon
views-count20029 դիտում article-date 17:20 15-11-2015

Արաբկիրի ոստիկանները հայտնաբերեցին 20-ամյա հետիոտնին վրաերթի ենթարկած BMW-ի 30-ամյա վարորդին

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում` նոյեմբերի 14-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 08:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի թիվ 62 շենքի դիմաց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի 7-րդ շենքի բնակիչ, 20-ամյա Դավիթ Պետրոսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դ. Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն, իսկ վարորդը թողնելով դեպքի վայրը` հեռացել է` վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` ոստիկանութան Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները ձեռնարկելով ստացված օպերատիվ տվյալները` պարզել են, որ նշված վրաերթը կատարել է Երևան քաղաքի Էրեբունի փողոցի 30 շենքի բնակիչ, 30-ամյա Աղասի Մանուկյանը` իր վարած BMW մակնիշի 31 AQ 333 համարանիշի ավտոմեքենայով: Արաբկիրի ոստիկանների բացատրական գործողությունների արդյունքում Ա. Մանուկյանը ինքնակամ ներկայացել է Արաբկիրի ոստիկանություն: Գ. Շամշյանի տեղեկություններով` վրաերթի ենթարկվածը սովորում է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերություների ֆակուլտետի 3-րդ կուրսում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր