29193 դիտում
21:34 26-09-2019
Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները տաք հետքերով հայտնաբերեցին 11-ամյա աշակերտին վրաերթի ենթարկած վարորդին, ով եղել էր BMW-ով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ երեկ՝ սեպտեմբերի 25-ին, ոստիկանության Կումայրիի բաժին է ներկայացել Գյումրի քաղաքի բնակիչ, 50-ամյա Արթուր Մ.-ն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը, ժամը 13:40-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 5 հասցեի դիմաց վրաերթի էր ենթարկել Գյումրիի բնակիչ, տեղի 25-րդ դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ, 11-ամյա Հ. Խ.-ին, այնուհետև երեխային թողնելով դեպքի վայրում՝ հեռացել էր:
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու «Ավստրիական մանկական հիվանդանոց»:
Պարզվել է, որ վրաերթը կատարել է Կումայրիի ոստիկանություն ներկայացած Արթուր. Մ.-ն, իր վարած BMW մակնիշի A 977 XH 777 համարանիշի ավտոմեքենայով, ով հայտնել է, որ չնկատելով երեխային՝ վրաերթի է ենթարկել:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի պահը ֆիքսվել է տեսախցիկի կողմից:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարերը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12709 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ