211652_close_icon
views-count16575 դիտում article-date 14:37 12-11-2015

Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են դասախոսի և մոնտաժողի Mercedes-ները. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ժամը 11:50-ի սահմաններում Աճառյան և Մարշալ Բաբաջանյան փողոցների խաչմերուկում՝ բախվել են Երևանի բնակիչներ, 33-ամյա Տիգրան Ավանյանի վարած Mercedes S 550 մակնիշի 09 NN 909 համարանիշի և 23-ամյա Նարեկ Պողոսյանի վարած Mercedes մակնիշի 35 UD 197 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes մակնիշի 35 UD 197 համարանիշի ավտոմեքենայի ուղևոր, Երևանի բնակիչ, 22-ամյա Արաքսյա Պետրոսյանը, ով հղի է, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով [color=#EF2929]Տ. Ավանյանը աշխատում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միկրոէկոնոմիկայի ամբիոնում, որպես դասախոս, իսկ Ն. Պողոսյանը «Նոր Տուն» ՍՊԸ-ում որպես մոնտաժով:[/color] [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր