25125 դիտում
22:17 27-07-2014
«Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ բախվել են Porsche Panamera-ն և ВАЗ 21703-ը. ՌԴ քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Աճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում Հարսնաքար ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Երևանի Այգեստան 10 փողոցի բնակիչ 22-ամյա Միշա Քալանթարյանի վարած Porsche Panamera մակնիշի UCG 020 համարանիշի և Երևանի Զաքարիա Քանաքեռցու փողոցի բնակիչ 25-ամյա Հովսեփ Հովհաննիսյանի վարած ВАЗ 21703 մակնիշի 77 QD 101 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ-ի ուղևոր ՌԴ քաղաքացի 30-ամյա Նադեժդա Մուրակինան տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Հրանտ Պետրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Նախնական տվյալներով Porsche Panamera մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 5.000.000 - 8.000.000, ВАЗ 21703 -ինը` 600.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր:
Ընդ որում, Porsche Panamera մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր շուրջ 700.000-ից 1.000.000 դրամ, իսկ ВАЗ 21703 -ինը` 76.000 դրամ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+