211652_close_icon
views-count25478 դիտում article-date 23:47 11-11-2015

Երևանում 44-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի համար թույլատրելի հատվածով անցնող 2 հարազատ եղբայրների կանանց. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` նոյեմբերի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:45-ի սահմաններում Սասունցի Դավիթ և Բուռնազյան փողոցների խաչմերուկում Երևանի Կրիվոյ փողոցի բնակիչ, 44-ամյա Գուրգեն Զմոյանը իր վարած Nissan մակնիշի 30 DD 055 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ, 31-ամյա Մելանյա Բաղդասարյանին և 37-ամյա Նազենի Ղարաբաղցյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածները տեղափոխվեն Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վրաերթի ենթարկվածները 2 հարազատ եղբայրների կանայք են, ովքեր փողոցը անցնելիս են եղել հետիոտնի համար նախատեսված, թույլատրելի հատվածով: Վիրավորներից մեկին վարորդն է իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մամիկոն Գրիգորյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորներից Ն. Ղարաբաղցյանը գտնվում է ծայրահեղ ծանր, իսկ Մ. Բաղդասարյանը ծանր վիճակում: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր