211652_close_icon
views-count55510 դիտում article-date 18:50 28-09-2020

Վրաերթ Արմավիրի մարզում. Nissan Tiida–ի վարորդը Մեծամոր քաղաքի սկզբնամասում վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 38-ամյա մորն ու նրա 7-ամյա աղջկան. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի 40 PP 005 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակչուհի, 42-ամյա Անի Կոստանյանը Երևան-Արմավիր ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում՝ Մեծամոր քաղաքի վարչական տարածքում՝ հետիոտնի համար նախատեսված անցման վայրում, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկված, Մեծամոր քաղաքի բնակիչներ, 38-ամյա Կարինե Սահակյանին և 7-ամյա Լուսինե Մարտիրոսյանին: Օպրատիվորեն ժամանած «Մեծամոր» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Մեծամոր» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանն ու նույն վաշտի 1-ին դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանը: Այս պահին տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ տեսուչ Կարեն Խաչատրյանն ու ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, մինչև կժամանի քննչական խումբը: Տեղում են նաև ոստիկանության Մեծամորի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները: Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Բաբկեն Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Մեծամորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները մայր ու դուստր են: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր