38092 դիտում
13:44 30-10-2015
Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Երևանում և Արարատյան դաշտում կգրանցվեն առաջին սառնամանիքները
Հանրապետության տարածքում գործում է միջերկրածովյան ցիկլոնը, բոլոր շրջաններում դիտվում են տեղումներ, Քաջարան քաղաքում տեղում է ձյուն: Այսօր, կեսօրից հետո, հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին ձյան տեսքով տեղումներ կդիտվեն նաև լեռնային գոտիներում, Տավուշի, Լոռիի, Սյունիքի և Արցախի նախալեռնային շրջաններում, սակայն պետք է նշել, որ տեղումների ինտենսիվությունը զգալիորեն կթուլանա:
Հյուսիս-արևելքից հանրապետություն են ներթափանցում արկտիկական ցուրտ օդային զանգվածներ, ինչի արդյունքում մինչև նոյեմբերի 3-ի գիշերը ներառյալ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի ևս 7-9 աստիճանով:
Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը եղանակի պարզեցման հետևանքով Արարատյան դաշտում հնարավոր է օդի ջերմաստիճանի անկում օդում՝ մինչև -2 աստիճան, գետնի մակերևույթին՝ մինչև -4 աստիճան, այսինքն՝ այդ օրը կգրանցվեն առաջին սառնամանիքները:
Տեղումները հանրապետությունում կդադարեն նոյեմբերի 2-ից, իսկ օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ նոյեմբերի 4-ից: Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում ասաց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նմանատիպ նյութեր
2069 դիտում
19:47 27-03-2014
Մարտի 30-ի լույս 31-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում ցրտահարություն
1024 դիտում
10:38 02-04-2023
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում գրանցվել են բացասական ջերմաստիճաններ
1964 դիտում
13:27 20-10-2014
Ուշադրություն. վաղը գիշերը Արարատյան դաշտում հնարավոր է ջերմաստիճանի անկում մինչև -1-2 °C
Այս բաժնից
1327 դիտում
20:10 05-01-2025
Ովքե՞ր կզրկվեն ծառայողական մեքենաներից․ մանրամասնում է Շիրակի նորանշանակ մարզպետը. aravot.am
1546 դիտում
20:03 05-01-2025
Խոսենք փաստերով․ Նիկոլ Փաշինյանի օրոք որևէ ռազմավարական օբյեկտ կառուցվե՞լ է․ Նորիկ Նորիկյան
1549 դիտում
18:15 05-01-2025
Տեր, ինչու բազմացան ինձ հալածողները և շատերը ելան իմ դեմ. Փաշինյանը շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ