211652_close_icon
views-count17859 դիտում article-date 11:08 28-10-2015

Ոստիկանության ծառայողի կողմից վրաերթի ենթարկված, փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 76-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացավ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի բնակիչ, 76-ամյա Բորիս Վարդանյանը: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/27/68809/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 27-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 22-ամյա Արշավիր Կարոյանը իր վարած BMW մակնիշի 34 TM 238 համարանիշի ավտոմեքենայով Հալաբյան փողոցի թիվ 59 շենքի դիմաց վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն, Հալաբյան փողոցի բնակիչ, 76-ամյա Բորիս Վարդանյանին Վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր