Իր սեփական ավտոմեքենայով Երևանում վրաերթի է ենթարկվել ՀՀ Արդարադատության նախարարության 48-ամյա աշխատակցուհին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հոկտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 09:10-ի սահմաններում Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց բուժօգնության է դիմել Երևան քաղաքի Ա. Տիգրանյան 20 շենքի բնակչուհի, 48-ամյա Գայանե Գինոսյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, [color=#EF2929]վերջինս հիվանդանոց է տեղափոխվել իրենց շենքի բակից, որտեղ հայտնել է, որ երբ ավտոտնակից դուրս է բերել Volkswagen մակնիշի 13 AN 003 համարանիշի ավտոմեքենան և այն կայանելով` ցանկացել է ավտոտնակի դուռը փակել, մեքենան ինքնաբերաբար առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել իրեն:
Իսկ դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ Գ. Գինոսյանը նախ բախվել է մեկ այլ ավտոմեքենայի, որից հետո էլ հարվածել է այնտեղ գտնվող գյուղատնտեսական մթերքներ վաճառելու նպատակով կառուցված շինության բաժանարար բետոնե հատվածին և եղևնուն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ վարո՞րդն է ճիշտ ներկայացրել դեպքը, թե՞ հարևանները:[/color]
Վթարի մասին թիվ 1 հիվանդանոցից տեղեկությունը փոխանցել են ճանապահային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն:
Փաստի առթիվ նույն քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին նաև, որ Գ. Գինոսյանը աշխատում է ՀՀ Արդարադատության նախարարությունում` կալանավորումների վարչությունում, կոչումով գնդապետ է:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի