211652_close_icon
views-count82060 դիտում article-date 10:01 03-08-2021

Ողբերգական դեպք Վանաձորում․ թիվ 7 դպրոցի հարևանությամբ, ջրատարի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի․ ըստ նախնական տեղեկության՝ նա վրաերթի է ենթարկվել սեփական ավտոմեքենայով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ, օսգոստոսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։10-ից 09։15-ի սահմաններում «Վանաձոր» շտապօգնության կայանից Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ 3-րդ մաս կոչվող թաղամասի թիվ 7 դպրոցի հարևանությամբ ջրատարի մոտ տղամարդու դի կա։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել Ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Զ․ Նավասարդյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Թադևոսյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Վանաձոր քաղաքի բնակիչ 40-ամյա Արեն Հովսեփյանն էր։

Ըստ նախնական տեղեկությունների և ստացված տվյալների՝ պարզվել է, որ նա իր կողմից վարվող Opel Vectra մակնիշի ավտոմեքենան կայանել է Նարեկացի 2-րդ փակուղու ճանապարհահատվածի թեք մասում, ապա դուրս է եկել ավտոմեքենայից, որից հետո նկատել, որ ավտոմեքենան դանդաղ հետընթացով ընթանում է դեպի Նարեկացի փողոց։

Ա․ Հովսեփյանը վազել է ավտոմեքենայի մոտ և փորձել կանգնեցնել այն, սակայն չի կարողացել, և ավտոմեքենայով վրաերթի ենթարկվել, ինչի հետևանքով էլ տեղում մահացել է։

Ըստ դատաբժշկի նախնական հայտնածի՝ դիակի արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լուռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր