63505 դիտում
10:30 28-02-2018
Վանաձորում կադաստրի 28-ամյա աշխատակցուհին BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցի բնակիչ՝ 28-ամյա Տաթևիկ Սարգսյանը Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցում՝ թիվ 10 դպրոցի հարևանությամբ, իր վարած BMW մակնիշի 30 ՏՏ 735 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Վանաձորի բնակիչներ՝ 18-ամյա Թերեզա Ծատուրյանին և 17-ամյա Անուշ Լալայանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածներին տեղափոխել է Վանաձորի բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին հայտնել տեղի իրավապահներին։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանաար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Արայիկ Սաֆարյանի կողմից նյութերեն նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Տ. Սարգսյանն աշխատում է ՀՀ ԿԱ ԱԳՊԿ Լոռու մարզային բաժանմունքի առաջատար մասնագետ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Նարեկ Լալայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
20867 դիտում
19:05 01-06-2018
Երևանում 72-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա և 7-ամյա հետիոտներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
25753 դիտում
14:05 28-09-2016
Երևանում 19-ամյա վարորդը Honda-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա և 18-ամյա հետիոտներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ