211652_close_icon

Քեզ բացակա չենք դնի՝ լեգենդ դարձած հերոս Տարոն Անդրեասյան․ երկնային ծնունդդ շնորհավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count505 դիտում article-date 21:06 25-12-2025
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Արտաշատ խոշորացված համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը քաղաքապետարանի պաշտոնյաների հետ այցելել է Մխչյան գյուղի լեգենդ դարձած հերոսների հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ է խոնարհել 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Տարոն Անդրեասյանի արձանին։

Տարոն Անդրեասյանը ծնվել է 1993 թվականի դեկտեմբերի 23-ին Արարատի մարզի Մխչյան գյուղում։

Հայրը՝ Հարությունը, Արցախյան ազատամարտի մասնակից է։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ օրեր առաջ Արարատի մարզի Մխչյան գյուղի լեգենդ դարձած հերոսների հուշահամալիր էր այցելել ռեկորդակիր փոքրիկ Դավիթը՝ իր հայրիկի հետ։ Նա ծաղիկներ էր խոնարհել Տարոն Անդրեասյանի արձանին, ապա այցելել էին հերոսի հայրական տուն, որտեղ փոքրիկ Դավիթը հերոսի ծնողներին փոխանցել էր հավաստագիրը, որը նա ստացել էր իր 16-րդ միջազգային ռեկորդը սահմանելիս, երբ 1 մատով նա քաշել էր 4 ավտոմեքենա։ Նա իր հերթական մրցանակը նվիրել էր հերոս Տարոն Անդրեասյանին։ 

Դավիթը զբաղվում է նաև ըմբշամարտով և այս մարզաձևում էլ արդեն հաջողություններ ունի։ Հերոսի ծնողները իրենց շնորհակալությունը հայտնեցին Դավիթին և նրա ծնողներին ասելով, որ տեսնելով Դավիթին, վստահ ենք, որ ապագան ամուր և հուսալի ձեռքերում է։

Լուսանկարներն ու տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր