73281 դիտում
09:57 25-10-2015
Առեղծվածային դեպք Արագածոտնի մարզում. «Արծվի թև» կոչվող տարածքից սրտի մասում ծակած վերքով հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա երիտասարդի դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` հոկտեմբերի 24-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ սրտի շրջանում սուր կտրող-ծակող առարկայից ստացած վերք ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին երիտասարդ տղան մահացել է:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը` մարզի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանի և մարզի փոխոստիկանապետ Գուրգեն Գյոզալյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ:
Ժամանել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները` վարչության պետ Մարատ Դուրյանի և վարչության պետի տեղակալ Գագիկ Առաքելյանի գլխավորությամբ:
[color=#EF2929]Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում գտնվող «Արծվի թև» կոչվող տարածքի հետնամաում գնտվող այգում փայտյա կիսակառույց տաղավարի մոտից:
Ոստիկաններն ու քննիչները մարզի ոստիկանապետի և քննչական վարչության պետի գլխավորությամբ նշված վայրում հայտնաբերել են Mercedes մակնիշի 34 CZ 128 համարանիշի ավտոմեքենան:
Պարզվել է, որ մահացածը հանդիսանում էր Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի 38 շենքի բնակիչ, 30-ամյա Սուրեն Հարությունյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` մահացածը տաքսու վարորդ էր: Նշված վայրում հայտնաբերել են նաև արյունոտված և ու պատառոտված մայկա և այլ իրեր:
Ըստ տեղեկությունների` հայտնաբերվել է նաև դանակ, որը քննիչի կողմից առգրավվել է:[/color]
Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քնն[color=#EF2929]չական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Գ.Շամշյանի տեղեկություններով` ոստիկաններն ու քննիչները պարզել են որ մինչև մահանալը Ս. Հարությունյանը նշված վայրում իր մի քանի ընկերների հետ կերուխումի է մասնակցել և այդ մարդկանց ինքնությունը ոստիկաններնու ու քնիչները պարզել են, ովքեր էլ տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժին:
[/color]
Թե ինչն է եղել Ս. Հարությունյանի մահվան պատճառը և ինչ հանգամանքներում է նա սրտի մասում ստացել դանակի հարված` հարուցված քրեական գործի շրջանակում Աշտարակի ոստիկաններն ու քննիչները պարզում են:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 88+
88+