211652_close_icon
views-count1219 դիտում article-date 15:12 20-10-2015

Հզոր պայթյուն Պակիստանում. կա 11 զոհ, 23 վիրավոր

Պակիստանի հարավարևմտյան Քուեթա քաղաքում ավտոբուսի սրահում տեղակայված ռումբի պայթյունի հետևանքով 11 մարդ է զոհվել, ևս 23-ը վիրավորվել է: Այս մասին հայտնում է EFE գործակալությունը: Ըստ վերջին տեղեկությունների` վիրավորներից 5-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Մինչ այս պահը որևէ մեկը չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը։

Նմանատիպ նյութեր