211652_close_icon
views-count15883 դիտում article-date 20:09 12-10-2015

Խոշոր ավտովթար Վանաձոր քաղաքում. բախվել են Opel-ն ու BMW-ն. կա 5 վիրավոր, այդ թվում` երեխա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` հոկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 117 շենքի դիմաց բախվել են Lոռու մարզի Գուգարք գյուղի բնակիչ, 23-ամյա Արեն Խառատյանի վարած Opel Vectra մակնիշի 12 ՍՏ 409 համարանիշի և Վանաձոր քաղաքի Տպագրիչների փողոցի բնակիչ, 29-ամյա Արկադի Գասպարյանի վարած BMW մակնիշի 34 VR 034 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ա. Խառատյանը, նրա ուղևորներ, համագյուղացիներ, 23-ամյա Արտյոմ Սաքանյանը, 23-ամյա Գնունի Հովհաննիսյանը, և BMW -ի ուղևորներ, Վանաձորի բնակիչներ, 27-ամյա Աննա Պետրոսյանն ու 2-ամյա Յանա Միսկարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչ Ա. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վիրավորներից Ա. Պետրոսյանը աշխատում է Վանաձոր քաղաքի Կերպարվեստի թանգարանում` որպես գիտաշխատող, իսկ վիրավոր Յ. Միսկարյանը նրա դուստրն է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր