18771 դիտում
21:58 10-10-2015
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. УАЗ-ը սարում կողաշրջվել է. կա զոհ
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում Սևաբերդ գյուղի վարչական տարածքում գտնվող սարալանջում УАЗ-469 մակնիշի 34 DZ 646 համարանիշի ավտոմեքենայի վարորդը սարում նշված ավտոմեքենայով կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Աբովյան քաղաքի բնակիչ 64-ամյա Արամայիս Խոյլունցը տեղում մահացել է:
Մեծ դժվարությամբ դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Ռուբեն Գևորգյանն ու Արմեն Վերդյանը:
Ժամանել են նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 45 հրշեջ փրկարարական ջոկատը և նշված ջոկատի օպերատիվ խումբը:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանել քննիչներն ու ոստիկանության Կոտայքի բաժնի փորձաքրեագետը:
Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր-օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի Նոր գյուղի բնակիչ 53-ամյա Արամայիս Միրզոյանը, ով աշխատում է «Սարանիստ» ՍՊԸ-ում:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: