211652_close_icon
views-count25801 դիտում article-date 11:58 10-10-2015

Խոշոր հրդեհ Դավիթաշենում. մարդատար ավտոբուսը վերածվել է մոխրակույտի. հրշեջների օպերատիվ աշխատանքի արդյունքում զոհեր ու վիրավորներ չունենք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում: Ժամը 10:25-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի 20 շենքի մոտ կայանված Ikarus մակնիշի առանց համարանիշի ավտոբուսի սրահում խոշոր հրդեհ է բռնկվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 15 հրշեջ-փրկարարական ջոկատը, թիվ 7 հատուկ փրկարարական ջոկատը, ովքեր մարել են Ikarus-ում առաջացած խոշոր հրդեհը: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ ավտոբուսը 2 տարուց ավելի չի շահագործվել և այն կայանված էր: Հարևանները ֆոտոլրագրողին ասում էին, որ եթե հրշեջները օպերատիվ չժամանեին, կրակը կտարածվեր և հնարավոր էր՝ բռնկում սկսվեր հարևանությամբ կայանված բենզատար ցիստեռներում: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Դավիթաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի գլխավորությամբ: Առաջին իսկ պահից դեպքի վայրում են եղել նաև Դավիթաշեն վարչական շրջանի աշխատակիցները՝ կոմունալ բաժնի պետի գլխավորությամբ: Հրդեհի հետևանքով ամբողջութամբ այրվել է ավտոբուսի սրահը՝ վերածվելով մոխրակույտի և ջերմահարվել են Դավիթ Այվազյանին պատկանող ավտոտնակի պատերը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր