36811 դիտում
15:25 18-07-2023
Արտակարգ դեպք Լոռու մարզում․ հրշեջների և պարեկների օպերատիվ աշխատանքի արդյունքում ПАЗ ավտոբուսը մոխրակույտի չվերածվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Սովխոզ թաղամասի 1-ին փողոցում ավտոբուս է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Վաաձորի թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահամանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Ստեփան Պլուզյանն ու կրտսեր պարեկ Վաղինակ Սարգսյանը։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել ПАЗ մակնիշի ավտոբուսում. բարեբախտաբար, քաղաքացիներն ու հրշեջները կարողացել են մարել կրակը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Պարեկային ծառայությունը պարզում է չշահագործվող ավտոբուսի սեփականատիրոջ ինքնությունը
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+