211652_close_icon
views-count9350 դիտում article-date 20:33 08-10-2015

Վթար-վրաերթ Երևանում. բախվել են Renault-ն և Mercedes-ը. վերջինն էլ վրաերթի է ենթարկել 80-ամյա հետիոտնին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, վթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում Կոմիտասի անվան պանթեոնի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 49-ամյա Արմենակ Մանուկյանի վարած Renault մակնիշի 055 QQ 02 համարանիշի բեռնատարը և 39-ամյա Արսեն Գևորգյանի վարած Mercedes Vito մակնիշի 036 LU 67 համարանիշի ավտոմեքենան, որից հետո Mercedes-ը ինքնաբերաբար առաջ ընթանալով` հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 80-ամյա Հռիփսիմե Վարդանյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Վարդանյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է Երևան բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդները բժշկական կենտրոն` պարզելու սթափության աստիճանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Mercedes-ը հաշվառված է «Չիմեգ» ՍՊԸ-ում, իսկ Renault-ն «Մետալ Ստիլ» ՓԲԸ-ում: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր