211652_close_icon

Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում․ Ախուրյանում բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ վերջինի վարորդը հիվանդանոցում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count30945 դիտում article-date 21:18 29-07-2025
Այսօր՝ հուլիսի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Ախուրյան գյուղում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 34-ամյա Գոռ Ա․-ի վարած «Mercedes» մակնիշի և 68-ամյա Գևորգ Մ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel Astra»-ի վարորդ Գևորգ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ախուրյանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Opel Astra»-ի  գազաբալոնի փականը։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության տեսուչ Սերգեյ Մուրադյանի և դասակի հրամանատար Արսեն Մարտոյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Մարտին Գրիգորյանը և Սարգիս Պողոսյանը։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ախուրյանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Վահրամ Ոսկանյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Ախուրյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալ Արթուր Մնոյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ախուրյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+

Նմանատիպ նյութեր