211652_close_icon
views-count26872 դիտում article-date 11:22 15-09-2015

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզի Կոշ գյուղում. բախվել են Opel-ն ու Ford Transit-ը. վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:35-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Կոշ գյուղի վարչական տարածքում բախվել են Ford Transit մակնիշի 866 ՕP 61 համարանիշի և Opel մակնիշի 34 PD 979 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի արդյունքում Ford Transit-ը, որը հաշվառված է «Աթենք» մսամթերքի գործարանի հաշվեկշռում, կողաշրջվել է: Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց: Վիրավորներին առաջինը օգնութան են հասել վթարի վայրի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները: Օպերատիվ է գործել Աշտարակի հիվանդանոցի հերթապահ խումբը: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի և դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Ստեփան Սուքիասյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Այս պահին Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը հոսանքազրկում է ավտոմեքենաները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 126+
126+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր