211652_close_icon
views-count48791 դիտում article-date 16:42 02-09-2015

Երևանում 12-ամյա երեխային դաժան ծեծի ենթարկած ստահակը տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Գայ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 30-ին Շենգավիթի վարչական տարածքում 12-ամյա Մարտին Բալյանին դաժան ծեծի ենթարկելու փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է տեղափոխվել երեխային ծեծի ենթարկած 36-ամյա Մխիթար Սարգսյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հետաքննչական բաժնում սպասում են դատաբժշկի եզրակացությանը, ինչից հետո նյութերը կփոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, եթե երեխայի ծնողները բողոք ներկայացնեն ստահակի դեմ: Ոստիկանությունում Մ. Բալյանին ծեծի ենթարկած սապատավորը գլխիկոր մեղանչում էր և ոստիկաններին խնդրում էր, որպեսզի մեղմ մոտենան: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/01/63482/]հայտնել [/url]էինք, Երևանի Արարատյան փողոցի 90 շենքի բակում օգոստոսի 30-ին, ժամը 16:20-ի սահմաններում, 12-ամյա Մարտին Բալյանին դաժան ծեծի էր ենթարկել հարևանությամբ բնակվող Արարատյան 41 տան բնակիչ, 36-ամյա Մխիթար Սարգսյանը, ինչի հետևանքով երեխան ստացել է մարմնական վնասվածքներ: Այս մասին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում աել էր տուժողի մայրը՝ Արարատյան փողոցի 90 շենքի 6-րդ բնակարանի բնակչուհի, 35-ամյա Լալա Բալյանը։ «Մենք տանը նստած էինք, մեկ էլ տղաս արնաշաղաղ վազեց տուն: Պարզվեց, որ տղաս իր ընկերոջ հետ բակում խաղալիս են եղել, հետո թեթև վեճ է տեղի ունեցել երեխաների միջև, ընկերը վազել է տուն, հորն է ասել, հայրն էլ դաժանաբար հարձակվել է տղայիս վրա, ոտքով հարվածել մեջքին և երբ որդիս ընկել է, մազերից բռնել և հարվածել է դեմքին, իսկ հետո, երբ վազել է տուն, հետևից անգամ քար է շպրտել: Այդ ամենը ֆիքսել են մեր տան տեսախցիկները»,- պատմել էր Մարտինի մայրը։ Շտապ օգնության ավտոմեքենայով Մարտինին տեղափոխել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Պարզվել էր, որ նա ծեծի հետևանքով ստացել է քթի կոտրվածք, թիկունքի տրավմա, ուղեղի ցնցում, նյարդային լարվածություն և ունի թույլ շնչառություն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր