211652_close_icon
views-count26141 դիտում article-date 11:49 02-09-2015

Երևանում 28-ամյա երիտասարդը երակները կտրելու միջոցով ինքնասպան է եղել

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել է երեկ՝ սեպտեմբերի 1-ին, Երևանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապ օգնության թիվ 22 բրիգադը ոստիկանության Մաշտոցի բաժին հայտնել է, որ կանչով մեկնել են Հալաբյան փողոցի թիվ 49 շենք, որտեղ բնակարաններից մեկում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի: Նշված հասցե է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ Մաշտոցի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ: Ոստիկաներն ու քննիչները նշված շենքի թիվ 3 բնակարանում հայտնաբերել են 28-ամյա Ռ. Ս.-ի դին՝ ձեռքի երակները կտրված վիճակում: Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ դեպքը տեղի է ունեցել նույն օրը՝ ժամը 15:30-17:00-ն ընկած ժամանակահատվածում: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր