211652_close_icon
views-count19028 դիտում article-date 09:31 02-09-2015

Երևանում Mercedes-ի վարորդը ճանապարհին հայտնված երեխաներից խույս տալով՝ չի կարողացել կառավարել մեքենան և բախվել է ծաղկի սրահի կրպակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում Mercedes մակնիշի 10 ՕՏ 304 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Երևանի բնակիչ, 24-ամյա Արթուր Պետրոսյանը Մամիկոնյանց փողոցում՝ թիվ 21 շենքի՝ «Կարուսել» սուպերմարկետի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակին և հարվածել մայթին տեղադրված ծաղկի սրահի կրպակին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր է ժամանել «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի աշխատակիցները: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վթարի պատճառը եղել է այն, որ 3 երեխաներ փողոցը չթույլատրելի հատվածով անցնելիս են եղել և եթե Mercedes-ի վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, երեխաներին վրաերթի էր ենթարկելու, ու նա, փախցնելով մեքենան երեխաներից, չի կարողացել կառավարել այն և բախվել է ծաղկի սրահի կրպակին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր