211652_close_icon
views-count51580 դիտում article-date 12:57 15-08-2015

Խոշոր ավտովթար «Դալմա Գարդեն Մոլ»-ի դիմաց. Mercedes-ը բախվել է BMW-ին. տուժածներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում «Դալմա Գարդեն Մոլ»-ի դիմաց բախվել են 22-ամյա Տիգրան Ղազարյանի վարած Mercedes մակնիշի 01 ՏC 707 համարանիշի և 23-ամյա Պարույր Ապրեսյանի վարած BMW մակնիշի 34 FO 740 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտամիջյան հատվածում և բախվել բետոնե քարին: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: BMW-ի մեջ գտնվող ուղևորուհուն առաջինը օգնության են հասել քաղաքացիները, «Դալմա Գարդեն Մոլ»-ի անվտանգության աշխատակիցներն ու նույն ընկերության մաքրության մենեջեր Ռոման Հարությունյանը: [color=#EF2929] Հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մեղավորը Mercedes-ի վարորդն է եղել, ով չթույլատրելի հատվածով փորձել է շրջդարձ կատարել և ստեղծել է վթարային իրավիճակ, ինչի պատճառով էլ BMW-ն բախվել է Mercedes-ին. «Նկատեցինք, որ Mercedes-ը խախտում արեց ու բախվեց BMW-ին, BMW-ի վարորդն էլ մեքենայի կառավարումը կորցրեց ու հայտնվեց երթևեկելի գոտուց դուրս: Էդ ժամանակ Toyota Land Cruiser Prado-ի վարորդը, լավ էր, ճիշտ կողմնորոշվեց, մեքենան այնպիսի դիրքում կայանեց, որ նորից ավտովթար տեղի չունենա ու իջնելով մեքենայից՝ երիտասարդ վարորդը «Դալմա Գարդեն Մոլ»-ի աշխատողների հետ ավտոմեքենայից դուրս բերեցին BMW-ի վարորդին ու ուղևորուհուն ու սկսեցին օգնություն ցուցաբերել նրանց»: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Toyota Prado-ի վարորդը քաղաքում հայտնի «Լույսերի Մուշեղ» մականվամբ Մուշեղ Վարդանյանն է: Հավաքվածները, իմանալով Մուշեղ Վարդանյանի ով լինելը, կատակում էին. «Մուշեղը լույսի արագությամբ օգնություն ցուցաբերեց շոկի մեջ հայտնված BMW-ի վարորդին ու ուղևորուհուն, որից հետո զանգահարեց շտապ օգնություն ու լավ էր՝ բժիշկներն օպերատիվ կերպով ժամանեցին:[/color] Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում բժշկական օգնություն ցուցաբերելով ուղևորուհուն, այնուամենայնիվ, ուղևորուհին ու BMW-ի վարորդը հրաժարվեցին բժշկական միջամտությունից՝ ասելով, որ իրենք վթարի հետևանքով առողջական խնդիրներ չունեն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ժամանել էին նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր