211652_close_icon
views-count134914 դիտում article-date 12:03 27-07-2015

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն ականատես եղավ, թե ինչպես են դիմակավորված ոստիկանները իր տղային ձեռնաշղթայված տեղափոխում տեղից-տեղ. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության հատուկջոկատայինները դիմակավորված ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրից Հայաստանի քննչական կոմիտե տեղափոխեցին Սյունիքի մարզպետ, «Լիցկա» մականվամբ Սուրեն Խաչատրյանի տղային՝ Տիգրան Խաչատրյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տ. Խաչատրյանը քննչական կոմիտեի շենք բերվեց ձեռնաշղթայված, որտեղ, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, քննչական գործողություններ են կատարվելու: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ քննչական կոմիտեի շենքի դիմաց էր գտնվում նաև Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Ավելի վաղ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/25/60393/]հայտնել [/url]էր, որ իր տեղեկություններով, հուլիսի 25-ին Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննության վարչության քննիչի որոշմամբ ձերբակալվել էր Տիգրան Խաչատրյանը: Վերջինս Սյունիքի մարզպետ, «Լիսկա» մականվամբ Սուրիկ Խաչատրյանի որդին է: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Տ. Խաչատրյանի փաստաբանը անգամ միջնորդել էր քննիչին, որպեսզի իր պաշտպանյալը խոշոր չափի գրավի դիմաց չձերբակալվի և քննիչի կայացրած նախորդ որոշումը, այն է՝ մարզպետի որդին ստորագրությամբ չբացակայի բնակավայրից, ուժի մեջ մնա, սակայն քննիչը մերժել էր: Ըստ ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ իր տեղեկություններով՝ «Լիսկայի» որդուն քննչական կոմիտեից ոստիկանների ուժեղացված հսկողությամբ տեղափոխել են Երևան քաղաքի ոստիկանության ձերբակալվածների պահման վայր (ԿՊԶ) և չէր բացառվում, որ քննիչը միջնորդությամբ դիմեր Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրի երկամսյա կալանքը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր