211652_close_icon

Ժիրայր Սեֆիլյանին և մյուս անդամներին ձեռնաշղթայված տեղափոխում են քննչական վարչություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count5945 դիտում article-date 17:03 09-04-2015
Քիչ առաջ քննչական կոմիտեից տեղեկացանք, որ այսօր ժամը 13:00-ին Երևան քաղաքի ՁՊՎ-ից Քննչական կոմիտե են տեղափոխելու «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանին, ՀԽ նախագահ Գարեգին Չուգազսյանին, ՀԽ նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանին, ՀԽ պատգամավոր Պավել Մանուկյանին, ՀԽ պատգամավոր,Գյումրու գրասենյակի պատասխանատու Արամ Հակոբյանին, ՀԽ Քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանին՝ մեղադրանք առաջադրելու նպատակով։ Այս կապակցությամբ «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը հրատապ հավաք է հրավիրում Քննչական կոմիտեի դիմաց՝ Մոսկովյան 1 հասցեում (Մոսկովյան-Նալբանդյան խաչմերուկ)։ Լուսանկարները՝ «ՖՈՏՈԼՈՒՐ»-ի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր