3774 դիտում
14:01 27-07-2015
Ուսանողներն Արցախի զորամասերում ներկայացրին «Հրադադար» բեմադրությունը. լուսանկարներ
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական խորհուրդը ստեղծման օրից եղել է հայկական բանակի կողքին: Արդեն ութերորդ տարին անընդմեջ ՈՒԽ-ն կազմակերպում է այցեր Լեռնային Ղարաբաղի զորամասեր, հանիպում զինվորներին, ծանոթանում նրանց առօրյա խնդիրներին, տեղեկանում ու հպարտանում մեր բանակի ձեռքբերումներով և իր ուժերի ներածին չափով փորձում աջակցել զինվորին՝ ևս մեկ անգամ ցույց տալով, որ հասարակությունը զինվորի կողքին է: Այս տարի ևս բացառություն չէր. ուսանողական խորհրդի 45 անդամներ՝ նախագահ Հովսեփ Հովեյանի և բուհի կարիերայի կենտրոնի ղեկավար Հայկ Սարգսյանի գլխավորությամբ, հուլիսի 17-22-ն այցելեցին Արցախի մի շարք զորամասեր:
Ուսանողները զորամասերին նվիրեցին համակարգիչներ, իսկ զինվորներին՝ հիգիենայի պարագաներ: Արցախում էին նաև ուսանողական խորհրդի թատերական խմբակի անդամները, ովքեր զինվորների համար խաղացին Սամվել Խալաթյանի պիեսի հիման վրա բեմարված «Հրադադար» ներկայացումը:
Ուսանողները հանդիպում ունեցան բարձրաստիճան պաշտոնյաների հետ, մասնավորապես՝ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի, ինչպես նաև պաշտպանության բանակի մի շարք բարձրաստիճան սպաների հետ: Ուսանողական խորհրդի անդամները եղան նաև Արցախի պատմամշակութային վայրերում:
Ծրագիրն իրականացրել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական խորհուրդը՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ։
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ
[/b]
Նմանատիպ նյութեր
1020 դիտում
21:05 17-04-2015
«Հավերժի ճամփորդը» բեմադրությունը` Սարդարապատի հուշահամալիրում. լուսանկարներ
24536 դիտում
23:31 26-07-2017
«Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայի նոր բեմադրությունը՝ Քիմ Քարդաշյանի կենսագրության մոտիվներով
4264 դիտում
23:08 29-10-2018
ՀՀ ոստիկանության Երեխայի զարգացման կենտրոնում ներկայացվել է «Աղետիկ» ուսուցողական բեմադրությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
937 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1045 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1201 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ