211652_close_icon
views-count208970 դիտում article-date 13:47 23-07-2015

Դաժան ու ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա 4 զոհ, 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՐԱՑՎԱԾ

Քիչ առաջ դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սիսիան-Գորիս ավտոճանապարհին բախվել են Mercedes մակնիշի 34 NV 942 համարանիշի և Opel մակնիշի 33 ԼV 852 համարանիշի ավտոմեքենաները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել են, 3 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ բոլոր մահացածները Opel-ի մեջ են եղել: Մահացածների մեջ 4-ամյա աղջիկ կա: Հարվածի արդյունքում էլ Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտի մեջ: Այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գուրգեն Բեգլարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի և հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Այս պահին վթարի վայրում աշխատանքներ են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ, ինչպես նաև ոստիկանության Սյունիքի մարզային վարչության փորձաքրեագետները: Դեպքի վայրից վաշտի հրամանատար Ա. Շաղոյանը անընդհատ տեղեկություններ է հաղորդում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության գնդապետ Արամ Գալստյանին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր է ժամանել նաև Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Արես Գրիգորյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են վիրավորներն են Երևանի Ներքին Շենգավիթ 11-րդ փողոցի բնակիչներ 51-ամյա Գենադի Գալստյանը, 24-ամյա Անահիտ Ալեքսանյանը և 2-ամյա Հարություն Ալեքսանյանը: Պարզվել է նաև 4 մահացածների ինքնությունը, նրանք են Ուկրաինայի Հանրապետության քաղաքացիներ 43-ամյա Արկադի Գասպարյանը, 21-ամյա Քրիստինա Գասպարյանը, Երևան քաղաքի բնակիչ 4-ամյա Մանե Ալեքսանյանը, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Խնածաղ գյուղի բնակիչ 50-ամյա Սիմոն Պողոսյանը: Ըստ տեղեկությունների Ս. Պողոսյանը Opel-ի վարորդն է եղել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր