39051 դիտում
12:58 18-11-2024
Լարված իրավիճակը՝ Երևանի Կոմիտասի պանթեոնի հարևանությամբ, պահպանվում է. բնակիչները պահանջում են քաղաքապետի տխրահռչակ որոշումը չեղարկել, իսկ Թամանյանն էլ երևի «գերեզմանում շուռ է գալիս». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, շարունակում է լարված իրավիճակը պահպանվել Կոմիտասի անվան պանթեոնի հարևանությամբ գտնվող բազմաբնակարանային մի քանի շենքերի բնակիչների արդարացի պահանջի վերաբերյալ:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան Արշակունյաց պողոտայի և Լազոյի 6-րդ շենքի բակում, որը դեռ սովետական տարիներից օգտագործվել է բնակիչների կողմից՝ որպես թենիսի կորտեր, իսկ հետո արդեն՝ ֆուտբոլի դաշտ, ինչ-որ շինարարական կազմակերպություն առավոտ շուտ հատուկ տեխնիկաներ է բերել, որպեսզի ֆուտբոլի դաշտում սկսի 18 հարկանի շենքի համար հիմք փորել:
Այս պահին մեծ թվով բնակիչներ հավաքվել են ֆուտբոլի դաշտում և պահանջում են, որպեսզի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ում ձեռքով շինթույլտվության որոշում է կայացվել, չեղյալ հայտարարի, քանի որ այդ որոշումը չի բխում բնակչի շահերից:
Այս պահին բնակիչների հետ դեպքի վայր ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությքան համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողների հետ բանակցություններ են վարում «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու մեծ թվով անդամներ, այդ թվում՝ Գևորգ Ստեփանյանը, Արշակ Սարգսյանը, Սամվել Հակոբյանը, որպեսզի չփորձեն դեմ գնալ ժողովրդին և հատուկ տեխնիկան չմտցնեն ֆուտբոլի դաշտ:
Այս պահին դեռևս կառուցապատողը տեխնիկան մոտեցրել է տարածքին, սակայն կարծես թե զգում է, որ իրավիճակը լարված է, չի համարձակվում կտրուկ գործողությունների դիմել:
Բնակիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին.
«Որոշումը, որ ստորագրել է Տիգրան Ավինյանը, կարծում ենք, պետք է իր կողմից չեղարկվի: Սաղ աշխարհը պայքարում է առողջ ապրելակերպի համար, որի մեջ է մտնում նաև սպորտը, ու հիմա մի քանի բարձրահարկ շենքերի բնակիչների կողմից օգատգործվող ֆուտբոլի դաշտը փորձում են վերացնել, տեղը 18 հարկանի շենք գցեն: Էս վայրից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա Երևանի հիմնադիր ճարտարապետ Թամանյանի շիրիմն է: Հիմա էդ մարդը երևի գերեզմանում շուռ է գալիս ու ասում՝ «Էդ հրաման տվողի տիրու մերը, բա ես էդպիսի՞ Երևան էի ձեզ տվել: Ամբողջ քաղաքը սարքել եք բարձրահարկ շենքերի հավաքատեղի»: Երևանը մենք պատկերացրել ենք կանաչ գոտիներով, խաղահրապարականերով, ու հիմա ինչ-որ մեկի քմահաճույքը կատարելով խաղահրապարակ եք վերացնում:
Դուք մտածում եք՝ էս շենքը եթե կառուցվի, ժողովուրդը ոնց է տարհանվելու, երբ արտակարգ դեպքեր լինեն, ոնց են տեղաշարժվելու շտապօգնության, հրշեջ ավտոմեքենաները, ու ժողովրդին որ ուղղությամբ են տարհանելու, իսկ երբ սկսեք այդ 18 հարկանի շենքի համար հիմքերը փորել, հարակից բոլոր բարձրահարկ շենքերը խնդիրներ են ունենալու, ցնցումներից առաջանալու են ճաքեր, ու չի բացառվում, որ այդ շենքերը դառնան վթարային:
Մենք պահանջում ենք, որպեսզի չեղյալ հայտարարվի մեր գնահատմամբ այդ չարաբաստիկ որոշումը, հակառակ դեպքում ձեր խոստումները, որ ասում էիք՝ «ասեք, կանենք», լրիվ օդ է, հիմա մենք ձեզ ասում ենք՝ չեղյալ համարեք այդ տխրահռչակ որոշումը»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 16-ին լարված իրավիճակ էր ստեղծվել Երևանում։ Կոմիտասի անվան պանթեոնի հարևանությամբ գտնվող Արշակունյաց պողոտայի և Լազոյի 6-րդ շենքի ու դրան հարակից մի քանի բազմահարկ շենքերի բնակիչներ ի նշան բողոքի հավաքվել էին դեռ սովետական տարիներից շենքի բակում գործող թենիսի, հիմա արդեն որպես ֆուտբոլի դաշտ երեխաների կողմից շահագործվող տարածքում ու պահանջում էին, որպեսզի իշխանությունները՝ հանձինս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, չթույլատրեն, որպեսզի ֆուտբոլի դաշտը վերացնեն։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում թե՛ բնակիչները և թե՛ երեխաները ասում էին․
«Սովետական տարիներից այս վայրը հազարավոր բնակիչների կողմից օգտագործվում է՝ որպես թենիս խաղալու տեղ, հիմա արդեն՝ ֆոտբոլ։ Նախկինում էլ ինչ-որ անձինք ցանկացել են, որ այս վայրում շենք կառուցեն ու բնակիչներս ընդվզել ենք դրան, ինչը դրական արդյունք է տվել, բայց արդեն տևական ժամանակ է՝ ինչ-որ ընկերություն, որ հավանաբար իշխանությունների հետ լեզու է գտել, որոշել է, որ պետք այստեղ կառուցի 18 հարկանի շենք ու երևի հիմա «Թամանյանը գերեզմանում շուռ է գալիս»։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հաճախ հնչեցնում է, թե իր ու Երևանի վարչական շրջանների ղեկավարների բարձր հովանու ներքո մայրաքաղաքում ավելանում են խաղահրապարակները, ֆուտբոլի դաշտերը։ Դա, որ էդպես է, մենգ գիտենք և ողջունում ենք, իսկ որ եղած ֆուտբոլի դաշտն են փորձում վերացնեն, տեղը ինչ-որ շենք կառուցեն, արդյո՞ք դա չի մտահոգում Տ․ Ավինյանին։
Մենք խնդրում ու պահանջում ենք, որպեսզի դադարեցնեն ֆուտբոլի դաշտի ավիրումը, փոխարենը կարող են ցուցաբերել սրտացավ մոտեցում, բարեկարգեն ու հաստատ հազարավոր երևանցիներ, այդ թվում ֆուտբոլի նկատմամբ մեծ սեր ունեցող երեխաներ երախտապարտ կլինեն իշխանություններին։ Ուզում ենք առիթից օգտվելով նաև դիմել Հայաստանի ֆուտբոլ Ֆեդերացիային, խնդրելով, որպեսզի նրա ղեկավար կազմը միջամտի ու դադարեցնի ֆուտբոլի դաշտի վերացման ցավոտ գործընթացը ու սատար կանգնեն բնակիչներին և անհրաժեշտ պարագաներով ֆուտբոլի դաշտը կահավորեն։ Այսօր դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքայի ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի մեծ թվով ոստիկաններ, սակայն կառուցապատողը իր հետ բերած ծանր տեխնիկայով ոստիկանների հորդորներից հետո հեռացավ, բայց ասում էր, որ երկուշաբթի օրը ներում-բեկում չկա, բերելու եմ ու սկսեմ իմ շենքի հիմքը փորել։ Մենք էլ երկուշաբթի օրը գնդակներով ու բոթասներով դիմավերելու ենք նրան, իսկ եթե ավելի անկեղծ՝ լավ կանի հրաժարվի իր մատադրություններից։ Այստեղ չպետք է կառուցվի այդ շենքը, փոխարենը Երևանի քաղաքապետարանը, Ֆուտբոլի ֆեդերացիան պետք է բարեկարգեն, ինչը խթան կդառնա առողջ ապրելակերպի և ֆուտբոլի զարգացման համար»։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 243+
243+