51500 դիտում
20:51 17-11-2024
Կրակոցներ՝ Արարատի մարզում․ ՊԾ Երևանի գնդում ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր․ Արտաշատում գումարտակի հրամանատարն ու դասակի հրամանատարի տեղակալը հայտնաբերել են հարսանիքի ժամանակ կրակոցներ արձակողին ու ատրճանակը
Երեկ՝ նոյեմբերի 16-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում կրակոցներ են հնչել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղեկությունը գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի կողմից փոխանցվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակ, որտեղից էլ 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, դասակի հրամանատարի տեղակալ Հովհաննես Մանսուրյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արտավազդ Սարգսյանի գլխավորությամբ նույն օրը ժամը 13։30-ի սահմաններում պարզում են դեպքի հանգամանքները։
Ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների Արարատի մարզի գումարտակի պարեկներն ու Արտաշատի համայնքային ոստիկանները ոստիկանության Արտաշատի բաժին են ներկայացնում Արարատի մարզի բնակիչներ 33-ամյա Արմեն Ղ․-ին և 29-ամյա Մառլեն Ա․-ին։ Տեղում պարզվում է, որ Արմեն Ղ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով գտնվելով հարսանեկան արարողության ավտոշարասյան մեջ Քաղցրաշեն գյուղի Խ․ Աբովյան և Ս․ Շահումյան փողոցների խաչմերուկում իր մոտ եղած ատրճանակից 2 կրակոց է արձակում օդ։
Ոստիկաններին և պարեկներին կասկածյալը ներկայացնում է ատրճանակը, որը լիցքավորված է եղել 4 փամփուշտով ու փաստերի ճնշման տակ խոստովանում է, որ ինքն է «BMW»-ի միջից կրակոցներ արձակել։
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+