41439 դիտում
09:51 17-11-2024
Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ դատապարտյալը դատարանից դուրս գալու ժամանակ դիմել է փախուստի․ հնչել են կրակոցներ․ ուղեկցող խմբի անդամներից 1-ը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «աջ բազկոսկրի ստորին երրորդի փակ սպիրալաձև կոտրվածք տեղաշարժով» «Ստեփանավան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային գլխավոր վարչության ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պալյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացին Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Ռոման Հ․-ն է։
Պարզվել է նաև, որ նույն օրը ՀՀ Արդարադատության նախարարության քրեական ծառայության վարչության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող՝ ՀՀ նախկին քր.օր.-ի 175 հոդ. 2-րդ մասի 1-ի և 4-րդ կետերով դատապարտյալ 32-ամյա Հարություն Ս․-ն տեղափոխվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայր՝ պայմանական վաղաժամկետ ազատվելու նպատակով դատական նիստին, որի ավարտից հետո դատարանի հատուկ ելքով շենքից դուրս բերելիս հատուկ տեղափոխող ավտոմեքենային մոտեցնելու ընթացքում նա դիմել է փախուստի։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ուղեկցող խմբի կողմից ձեռնարկված գործողությունների ժամանակ խմբի անդամ 37-ամյա Գևորգ Հ․-ի կողմից կատարվել է երկու նախազգուշական կրակոց, որի արդյունքում կանխվել է Հարություն Ս․-ի փախուստը, իսկ խմբի մյուս անդամ Ռոման Հ․-ն փախուստի փորձը կանխելիս վայր է ընկել և ստացել է վերը նշված մարմնական վնասվածքը:
Դեպքի փաստով ոստիկանության Ստեփանավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
60606 դիտում
11:10 16-12-2024
Երևանում հրկիզել են ՊՆ ռազմական ոստիկանության բաժիններից մեկի պետի «Nissan Juke»-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ