211652_close_icon
views-count113016 դիտում article-date 10:47 18-11-2024

Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Պեմզաշեն-Արթիկ ճանապարհին. բախվել են «Opel»-ն ու «ԳԱԶ 3110»-ը. կա 1 զոհ, 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:15-ի սահմաններում Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 51-ամյա Արտյոմ Գասպարյանի վարած «ԳԱԶ 3110» մակնիշի և 17-ամյա Ալեքսան Հ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ալեքսան Հ.-ն տեղում մահացել է, իսկ Ա. Գասպարյանը, վերջինիսի ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչներ 41-ամյա Զոհրաբ Սարգսյանը, 40-ամյա Ռուբեն Շամոյանը, և «Opel»-ի ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 18-ամյա Սարգիս Նազարեթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը՝ Արթիկի, մյուս մասը՝ Գյումրու բժշկական կենտրոններ:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, ավտոմեքեաներից դուրս են բերել և պատգարակով շտապօգնության ավտոմեքենաներին են մոտեցրել վարորդներին և ուղևորներին:  

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումատակի հրամանատար Լևոն Մարտիորոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Բարսեղյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Աշոտ Չափանյանն ու կրտսեր պարեկներ Սարգիս Սարգսյանն ու Վարդան Ծառուկյանը:  

Բախման հետևանքով «Opel»-ը մասնատվել է, մի մասը՝ գլխիվայր շրջվել ու հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում, իսկ մի մասն էլ հայտնաբերվել է երթ գոտուց դուրս՝ դաշտամիջյան հատվածում:  

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արթիկի բաժնի խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչության պետ Արսեն Ոսկանյանը:  

Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի, վարչության պետի տեղակալներ Արայիկ Դարբինյանի, Հովհաննես Պողոսյանի, Արթիկի և Անիի քննչական բաժնի պետ Նարեկ Մանանդյանի, և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Վոլոդյա Լոռեցյանի և Տիրուհի Ալոյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ավտոմեքենաները քննիչի հանձնարարականով՝ տեղափոխվել են ոստիկանության Արթիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Վիրավորներից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:  

Լուսանկարները  և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 138+
138+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր