211652_close_icon
views-count17299 դիտում article-date 07:37 19-07-2015

Պառնաս ռեստորանի դիմաց Mercedes-ի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել գազոնին և գլխիվայր շրջվել կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50 Թևոսյան փողոցում Պառնաս ռեստորանի դիմաց Երևանի բնակիչ 27-ամյա Արթուր Կարապետյանը իր վարած Mercedes մակնիշի 34 AV 479 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել գազոնին և գլխիվայր շրջվելով մոտ 30 մետր ընթանալով ընկել քարի վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը և նրա ուղևորներ Երևանի բնակիչներ՝ եղբայրներ 23-ամյա Մյասնիկ և 26-ամյա Հրաչյա Առաքելյանները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության բրիգադը նրանց տեղափոխել է հիվանդանոց: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան: Վթարի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Արմեն Ճանճապանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի օգնությամբ տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր