211652_close_icon
views-count45075 դիտում article-date 10:52 12-07-2015

Արտակարգ դեպք Երևանում. տաքսիստը կնոջը վրաերթի ենթարկելուց և փախնելուց առաջ ասել էր` «Կարևորը` չմեռար». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Opel մակնիշի 35 TO 218 համարանիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հարևանությամբ վրաերթի ենթարկեց փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն, 68-ամյա Հրածին Առաքելյանին: Ինչպես վրաերթի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը դեպքի վայրից դիմեց փախուստի: Բարեբախտաբար, վրարեթի ենթարկվածը վնասվածքներ չի ստացել, իսկ հավաքվածներին էլ ավելի շատ զայրացրեց այն փաստը, որ վրաերթի ենթարկող ճիվաղը, տեսնելով որ կինը ընկած է գետնին` փախնելուց առաջ մի բան է ասել` «Կարևորը` չմեռար»: Դեպքի մասին տեղեկությունը փախանցվել է Երևան Ճանապարհային ոստիկանության պետ Արման Հակոբյանին, ում կարգադրությամբ ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնը «ծալապակաս» վարորդին և նրա ավտոմեքենան հայտնաբերելու համար հայտարարել են ավտոհետախուզում: Լուսանկարները Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր