211652_close_icon
views-count101189 դիտում article-date 14:01 06-07-2015

Կրակոցներ Նոր Արեշում. անհայտ անձը ինքնաձիգով 10-ից ավելի կրակոցով սպանել է 57-ամյա տղամարդուն ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հուլիսի 6-ին, սապանություն է տեղի ունեցել Երևանում: ժամը 13:00-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք Նոր Արեշ 28 փողոցում իրենց մոտ եղած հրազենով 10-ից ավելի անգամ կրակոցներ են արձակել նշված փողոցի թիվ 18/2 տան մոտ տեղադրած նստարանին նստած 57-ամյա Վաղինակ Ասոյանի վրա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության մեծ թվով աշխատակիցներ` վարչության պետ Աշոտ Կարապետյանի, պետի օպերգծով տեղակալ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը` էրեբունու ոստիկանապետ Գևորգ Հակոբյանի և ծառայության գծով տեղակալ Արմեն Գալստյանի գլխավորությամբ: Այս պահին նշված վայրում աշխատում են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության աշխատակիցները, ովքեր վարչության պետ Լորիկ Սաֆարյանի գլխավորությամբ սպանության վայրում հայտնաբերել և առգրավում են մեծ թվով պարկուճներ և գնդակներ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի ավագ քննիչ Արման Աբրահամյանն ու նույն բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանը: Սպանության վայրում հայտնաբերվել է Mercedes մակնիշի 03 AV 033 համարանիշի ավտոմեքենա, որը, ըստ տեղեկությունների` պատկանում էր սպանվածին: Հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ սպանվածը 2 ամիս առաջ էր Բելգիայից վերադարձել Հայաստան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 104 և 235 հոդվածների հատկանիշներով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր