211652_close_icon
views-count79512 դիտում article-date 11:46 24-02-2019

«Դիլիջան ազգային պարկ»-ի մոտ ինքնաձիգով 30-ից ավելի Lexus-ի վրա կրակոցներ արձակած, նախկինում դատապարտաված 31-ամյա կասկածյալը կալանավորվեց. քննչական խումբը հսկայածավալ աշխատանքներ է կատարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 23-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի պետ Վահրամ Գյոզալյանը միջնորդություն է ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի 31-ամյա Արման Ղալեչյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Ռաֆայել Մելքոնյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է Վ. Գյոզալյանի միոջնորդությունը և Ա. Ղալեչյանը, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կալանավորվել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ որոշման հրապարակումից հետո ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները՝ Դիլիջանի ոստիկանապետ Սևակ Բադիրյանի գլխավոությամբ նրան տեղափոխել են ՀՀ արդարադատության նախարարության Վանաձոր քրեակատարողական հիմնարկ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը լիարժեք բացահայտելու ուղղությամբ քննչական խմբում ներգրավված են նաև Դիլիջանի քննչական բաժնի պետի տեղակալ Գագիկ Այվազյանը, Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Սմբատ Սաղաթելյանը և ավագ քննիչ Էդիկ Կոստանյանը: Քննիչները, համագործակցելով Տավուշի մարզի ոստիկանության և Դիլիջանի ոստիանության բաժնի ծառայողների հետ, կատալել են հսկայական օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Տավուշի մարզի ոստիկանապետ Վահե Ղազարյանի և Դիլիջանի ոստիկանապետ Ս. Բադիրյանի հետ համատեղ ու փաստերն այնքան հիմնավոր են եղել, որ դատարանը այլ ելք չունենալով, բավարարել է միջնորդությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Տավուշի մարզի ոստիկաննեը տիրապետում են օպերատիվ իրավիճակին և տեղեկությունները, որ հնարավոր է վենդետտան շարունակվի, երևի թե չլինի, քանի որ ինչպես Տավուշի մարզից տեղեկանում ենք մեր աղբյուրներից, ոստիկանների «ձեռքը պուլսի վրա է»: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/02/22/1118174/?fbclid=IwAR1YcKqsXGi_liSMhtCLxzA8fD6PSQsYROqAw6HbEYmrPfOhgY-uBO1S8mw]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 23-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի պետ Վահրամ Գյոզալյանը միջնորդություն էր ներկայացնելու Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափնման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացներ Դիլիջան քաղաքի Կամարինի փողոցում հաշվառված, սակայն Երևան քաղաքի Քանաքեռցու փողոցի շենքերից մեկում բնակվող, 31-ամյա Արման Ղալեչյանի նկատմամբ: Վերջինիս նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նա կասկածվում էր փետրվարի 20-ին Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհից դեպի «Դիլիջան ազգային պարկ» վարչական շենք տանող ճանապարհի խաչմերուկում Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ, 40-ամյա Արագած Թամրազյանի ուղղությամբ ինքնաձիգից կրակոցներ արձակելու մեջ, ինչի հետևանքով Ա. Թամրազյանի վարած Lexus մակնիշի ավտոմեքենայի վրա ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին կրակոցի բազմաթիվ հետքեր, սակայն Ա. Ղալեչյանի կողմից անկախ հանգամանքներում Ա. Թամրազյանի՝ փախուստի դիմելու հետևանքով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ղալեչյանը նախկինում ավազակային հարձակում կատարելու համար դատապարտված է եղել 6 տարվա ազատազրկման: [b]Կալանավորված 31–ամյա Արման Ղալեչյանն է[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0761872001550994897108982.jpg[/img] [b]40-ամյա Արագած Թամրազյանն է [/b][img]https://st0.shamshyan.com/editor/0877089001550740146765952.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր