211652_close_icon
views-count100958 դիտում article-date 22:53 19-06-2015

Քրեական անցյալ ունեցող Դոն Պիպոյի ընկեր, Էջմիածինցի պատգամավոր Հրանտը հայհոյանքներով սպառնում է ճանապարհային ոստիկանին. ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. 18 +

Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը բազմիցս հայտարարել է, որ ցանկացած վարորդ, ով կխախտի ճանապարհային երթևեկության կանոնները` անկախ զբաղեցրած դիրքից, պաշտոնից ու վարած տրանսպորտային միջոցից` վարչական պատասխանատվության կենթարկվի: Այսօր՝ հունիսի 19-ին, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար, Երևան-Աբովյան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում կանգնեցրել են Toyota մակնիշի 098 QQ 11 համարանիշի ավտոմեքենան: Մինչ ՃՈ աշխատակիցը կկազմեր արձանագրություն, ավտոմեքենայի միջից դուրս է գալիս մի «ծալապակաս» և ներկայանում, որ ինքը պատգամավոր է ու սկսում է հայհոյանքներ տալով` սպառնալ ՃՈ աշխատակիցներին, ասելով. «Էս եքա տռասի վրա էլ ավտո չկար հա կանգնցնելու, դեպուտատին պետքա կանգնցնես` ակտ գրես: Բեսամբ տղա ես էլի դու դառել ըտենց, արա» և էլի վիրավորական արտահայտություններ: Պատգամավորը ընդամենը կիսով չափ է ներկայանում, ինքը դեպուտատ Հրանտն է և իր խոսքերը ավարտում է` հայհոյանքներ ու սպառնալիքներ տալով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հրանտ ներկայացող այդ զայրացած անձը իսկապես պատգամավոր է. Ազգային ժողովի պատգամավոր, «Մուսալեռ» ռեստորանային համալիրի սեփականատեր, 45-ամյա Հրանտ Դավթի Դավթյանն է, ով բնակվում է Վաղարշապատ քաղաքում և համարվում է քրեական հեղինակություն Դոն Պիպոյի մտերիմը: Ազգային ժողովի նիստերին երբեւիցե խոսք անգամ չասած, ժողովրդի խնդիրներով երբևէ չանհանգստացած մանդատավոր այս պաշտոնյան արհամարում է օրենքը ու մի բան էլ փորձում է ահաբեկել ոստիկաններին, որոնք ընդամենը իրենց ծառայողական պարտականություններն են կատարում: Քաղաքակիրթ երկրում նման պատգամավորի ձեռքից կվերցնեին մանդատը, խոշոր տուգանքի կենթարկեին, մի քանի տարով կզրկեին մեքենա վարելու իրավունքից: Գ. Շամշյանի տեղեկություններով` նշված ավտոմեքենան հաշվառված է Վաղարշապատ քաղաքի Բաղրամյան 20 շենքում գրանցված «Մանի Գրանտ»-ի հաշվեկշռում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ ազգընտիրը պատասխան կտա իր պոռոտախոսության և պատգամավորին ոչ վայել պահվածքի համար: Ներկայացնում ենք տեսանյութը և խնդրում ենք մեզ չմեղադրեք, որ պատգամավորի հայհոյանքները չենք ջնջել, քանի որ եղել են դեպքեր, երբ մեր որոշ վայ օրենսդիրներ հայտարարել են, թել րագրողները մոնտաժված տարբերակով են հանրությանը ներկայացնում իրենց քաջագործությունները` խեղաթյուրելով իրականությունը: Ներկայացնում ենք օրվա հերոսի կենսագրական տվյալները` վերցված Ազգային ժողովի կայքից: Ծնվել է 1970թ. օգոստոսի 26-ին Էջմիածնում: 1995թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի հիդրոմելիորացիայի ֆակուլտետը: Ճարտարագետ-հիդրոտեխնիկ: 1995-2001թթ. զբաղվել է մասնավոր գործունեությամբ: 2001թ. «Գրանտ-գրուպ» իրավաբանական անձանց միության նախագահն է: 2011թ. ԲՀԿ անդամ է: 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: 2009թ. արժանացել է Էջմիածնի քաղաքապետարանի «Էջմիածնի բարեկամ» կոչման: Ամուսնացած է, ունի երկու զավակ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր