211652_close_icon
views-count55445 դիտում article-date 23:03 11-06-2015

Ողբերգական դեպք Երևանում. 12-ամյա աղջնակը կարուսելից վայր է ընկել. հիվանդանոցի ճանապարհին մահացել է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` այսօր հունիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևանի շտապօգնության հերթապահ խումբը կանչով մեկնել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ռոմանոս Մելիքյան փողոց, որտեղից պետք է հիվանդանոց տեղափոխեր մի երեխայի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները չ'սպասեցին շտապ օգնության մեքենային` քանի որ ըստ նրանց այն ուշանում էր, իրենք իրենց ուժերով երեխային տեղափոխում են հիվանդանոց, ցավոք, երեխան հիվանդանոցի ճանապահին մահացել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` երեխայի տվյալներն են` 12-ամյա Լիլիթ Սերգեյի Համբարձումյան, ով բնակվում էր Ռոմանոս Մելիքյան փողոցի թիվ 9 տանը: Նա Ռ. Մելիքյան փողոցի թիվ 2 շենքի բակում կարուսելի վրա խաղալիս է եղել և վայր է ընկել, իսկ հիվանդանոցի ճանապարհին տեղի է ունեցել ողբերգությունը: Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը` Մալաթիայի ոստիկանապետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ոստիկանությունը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի քննչական բաժնին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը` քննիչ Եղիշ Պետրոսյանի կողմից, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Նմանատիպ նյութեր