74709 դիտում
13:30 02-09-2019
Արտակարգ դեպք Գյումրիում. նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորը պատկանող Գորկու այգում 14-ամյա երեխան կարուսելից ընկել և վնասվածքներ է ստացել. երեխային տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օգոստոսի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Գյումրի քաղաքում՝ հայտնի Գորկու այգում գործող կարուսելից 14-ամյա երեխան վայր է ընկել ու վնասվաքներ ստացել։
Երեխային նույն օրը այգու աշխատակիցներն աննկատ տեղափոխել են, որպեսզի կատարվաշծի մասին ոչ ոք չիմանա։ Երեխային տաիել են տուն և փորձել են տնայիյն պայմաններում բուժել, սակայն, տեսնելով, որ վիճակը բարդանում է, երեխային հաջորդ օրը տեղափոխում են Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց, որտեղ երեխայի մոտ արձանագրվել է աջ ձեռքի կոտրվածք։
Հաջորդ օրը երեխային Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցից տեղափոխում են Երևան և աս պահին 14-ամյա Արթուր Հ-ն Սուրբ Աստվածամար բժշկական կենտրոնի նևրովիրաբուժական բաժանմունքում բուժում է ստանում։
Կատարված դեպքի մասին Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից հիվանդանոց է ժամանել հերթապահ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Ջանջուղազյանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Շենգավիթի ոստիկանությունում նախապատրաստված նյութերը տարածքային կարգով փոխանցվել են ոստիկանության Շիրակի մարզային վարչություն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գյումրիում գործող Գորկու այգին պատկանում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1831 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)