211652_close_icon
views-count699 դիտում article-date 17:30 28-05-2015

Նիգերիայում իսլամիստները 40 մարդ են սպանել

Նիգերիայում «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են Գուբիո քաղաքի վրա եւ սպանել 43 մարդու, այդ թվում՝ 2 երեխայի: Ականատեսների խոսքով՝ մոտ 50 իսլամիստ-զինյալներ ներխուժել են քաղաք եւ իսկական խառնաշփոթ ստեղծել: Նրանք այրել են մոտ 400 տուն, ավտոմեքենաներ, քանդել 8 մզկիթ, 4 դպրոց եւ շենք: «Բոկո Հարամ»-ի նպատակը Նիգերիայի հյուսիս-արեւելքում իսլամական խալիֆաթի ստեղծումն է: Խմբավորման զինյալները պարբերաբար ահաբեկչություններ են կազմակերպում:

Նմանատիպ նյութեր