Քենիայում իսլամիստները սպանել են մոտ 150 ուսանողի
Քենիայում համալսարանական համալիրի վրա “Աշ-Շաբաբ” իսլամիստական խմբավորման հարձակման զոհ է դարձել մոտ150 մարդ. կան տասնյակ վիրավորներ:
Երեկ առավոտյան Գարիսա քաղաքում իսլամիստները սպանել են 2 թիկնապահի, պայթուցիկ սարք գործի դրել ու մտել համալսարանի հանրակացարան` կրակ բացելով քնած ուսանողների ուղղությամբ: Ահաբեկիչները, ոստիկանների տվյալներով, ուսանողներից պահանջել են հատվածներ մեջբերել Ղուրանից, ապա պատանդ են վերցրել հիմնականում քրիստոնյաների:
Քենիայի Ներքին գործերի նախարարի խոսքով, հակաահաբեկչական գործողություններն ավարտվել են հաջողությամբ: Բոլոր 4 ահաբեկիչները ոչնչացվել են: