Իսլամիստները սպանել են «Իսլամի բանակ» խմբավորման 12 զինյալի
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հայտարարել են, որ Սիրիայում սպանել են «Իսլամի բանակ» խմբավորման 12 անդամի: Ջիհադականները նշել են, որ գլխատվածները հարձակվել են իրենց վրա:
Կանխատեսվում է, որ այդ դեպքը ավելի կսրի Իրաքում եւ Սիրիայում մարտնչող երկու հակառակորդ-խմբավորումների միջեւ հարաբերությունները: