211652_close_icon
views-count25220 դիտում article-date 10:41 23-05-2015

ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները Վերջին զանգին փրկել են 125 վարորդի և 5 տասնյակից ավելի շրջանավարտների կյանք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 22-ին, Վերջին զանգի տոնակատարությունների հետ կապված ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է անցկացրել, ինչի արդյունքում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի վաշտերի ծառայողներն իրենց վարչական տարածքների պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 125 տրանսպորտային միջոց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդներից 40-ը եղել են անչափահասներ, ովքեր մեքենա վարելու իրավունք չեն ունեցել, 40-ը եղել են չափահասներ, սակայն՝ «կոկոնները եղել են տաք», իսկ մնացածներն ընթացքում «զվռնել են»՝ մինչև գոտկատեղները մեքենաներից դուրս ընկած: Շրջաններում աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արամ Գալստյանը, հրամանատարի տեղակալ Դավիթ Ավագյանը, իսկ հսկողությունը դրվել է ՀՀ ոստիկանապետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանի և ՃՈ պետի տեղակալ Եգոր Կարապետյանի վրա: Կարելի է պնդել, որ ՃՈ աշխատակիցների օպերատիվ, ճիշտ և հետևողական աշխատանքների արդյունքում այս տարի Վերջին զանգի օրը չունեցանք ճանապարհատրանսպորտային պատահարներ, իսկ տարիներ առաջ ունեցել ենք դեպքեր, երբ վթարները խլել են անգամ դպրոցականների կյանք: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր