26639 դիտում
21:44 01-11-2023
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները տարիներ շարունակ բազմաթիվ կյանքեր են փրկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արդեն մի քանի օր է Արարատի մարզի Արտաշատ, Արարատ, Վեդի, Մասիս քաղաքներում, հարակից վարչական շրջաններում և գյուղերում ծառայություն են կատարում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի գլխավորությամբ:
Մինչ պարեկների նշանակումը ճանապարհային երթևեկության անվտանգությունը կատարվել է խորհրդային տարիներին Ներքին գործերի նախարարության պետավտոտեսուչների կողմից, իսկ նորանկախ Հայաստանում՝ Ներքին գործերի նախարարության Ճանապարհային ոստիկանության, իսկ վերջերս էլ՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողների կողմից, ովքեր ունեցել են որոշակի թերություններ, բայց չպետք է հերքվի նաև այն փաստը, որ տեսուչների շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվել, բազմաթիվ անգամներ վթարներում հայտնված վարորդներին ու քաղաքացիներին մինչև շտապօգնության բժիշկների ժամանումը օգնություն են ցուցաբերել ճանապարհային ոստիկանները, շատ դեպքերում հենց իրենց ծառայողական ավտոմեքենաներով էլ վիրավորներին տեղափոխել են բժշկական կենտրոններ: Չպետք նաև ուրանալ այն փաստը, որ Արցախյան պատերազմներին իրենց մասնակցություն են ունեցել նաև բազմաթիվ ճանապարհային ոստիկաններ, ովքեր զինվորի հետ եղել են առաջնագծում, օրեր ու շարունակ կենաց մահու կռիվ տվել նենգ ու դավադիր թշնամու դեմ:
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակը՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալներ Հայկ Դավթյանի, Արամ Ադիբեկյանի, 1-ին վաշտի հրամանատարներ Տիգրան Գրիգորյանի, Գրիգոր Պողոսյանի, Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատարներ Կարապետ Հարությունյանի, Արտյոմ Բեկլարյանի, Արման Հակոբյանի և գրեթե բոլոր ՃՈ տեսուչների հասցեին պետք է միայն երախտիքի ու շնորհակալանքի խոսքեր ուղղել, քանի որ տարվա ցանկացած եղանակի, օրվա ցանկացած ժամի նրանք կանգնած են եղել քաղաքացու և վարորդի կողքին՝ երբ նրանք հայտնվել են անօգնական վիճակում ու խնդիրներ են ունեցել տրանսպորտային միջոցների հետ կապված, իսկ որ ճանապարհային ոստիկանությունն էլ ունեցել է մարդկային հատկանիշներով օժտված, գործի գիտակ ժողովրդի կողմից բարձր գնահատականի արժանացած պետեր՝ դա ևս գաղտնիք չէ: Այդպիսի պետերից են եղել Մարգար Օհանյանը, Կարապետ Գրիգորյանը, Սահակ Սալնազարյանը, Արսեն Գալստյանը, Եգոր Կարապետյանը և ներկայիս ՃՈ պետ Նորիկ Սարգսյանը:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+