211652_close_icon
views-count15292 դիտում article-date 18:49 19-05-2015

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Suzuki-ն և Mercedes-ը. վերջինը բախվել է կայանված Opel-ին և էլեկտրասյանը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Գայի պողոտայում թիվ 14 էլեկտրասյան դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 36-ամյա Արման Պողոսյանի վարած Suzuki մակնիշի 7335 15 JT համարանիշի և 30-ամյա Արմեն Օհանյանի վարած Mercedes մակնիշի 5330 15 JT համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Հարվածի հետևանքով Mercedes-ը բախվել է կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի 19 US 915 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր