211652_close_icon
views-count50235 դիտում article-date 11:14 14-05-2015

Ինչ ավտոմեքենա է վարում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ավտոտեսուչներն ինչպես են արձագանքում նրա խախտումներին, որ երգերը լսելու համար է հորդորում իրեն չմեղադրել եւ ավելին

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը Mercedes Gelenvagen մակնիշի ավտոմեքենա է վարում: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետը: «Ազգայինով ասած՝ յաշիկ»,- ավելացրեց նա: Նշեց, որ մեքենաներ սիրում է, աշխատանքի մեջ էլ իր անձնական ավտոմեքենայից է օգտվում, բայց վարորդն է վարում: Վլադիմիր Գասպարյանը չէր հիշում, թե մեքենան որ թվականի արտադրության է, միայն նշեց, որ մոտ 6 տարի առաջ է ձեռք բերել: Հարցին, թե ինչ գնով է այն ձեռք բերել, արձագանքեց. «Արժեքը չեմ կարող հիշել, որովհետեւ հաճախ մեքենաների փոխանակում եմ անում` հինը՝ նորով»: Դիտարկմանը, թե միայն այդ ավտոմեքենան ունի՞, թե՞ սիրում է ավտոմեքենաների հավաքածու ունենալ, ասաց. «Միայն այս մեկն է: Բայց, չէ, հավաքածու ունեմ, իմ ավտոմեքենայի հետեւից մի քանի մեքենա է գալիս»: Իսկ հարցին, թե պատահե՞լ է, որ խախտման համար ավտոտեսուչներն իր մեքենան կանգնեցնեն, ասաց. «Երբեք: Բայց դա չի նշանակում, որ ես խախտումներ չեմ անում»: Դիտարկմանը, թե դա ճի՞շտ է համարում, ավելացրեց. «Նորմալ է: Համոզված եմ , որ ձեզ էլ են հաճախ կանգնեցնում եւ ներում: Ներողամտությունը եւս դաստիարակման մեթոդ է: Օրինակ, օրեր են լինում, երբ մենք Ճանապարհային ոստիկանությանը հրահանգավորում ենք, որ մարդկանց չտուգանեն: Հորդորում ենք բացատրել իրենց սխալը եւ ճանապարհել»: Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ երաժշտություն է լսում մեքենայի մեջ, ինչին ՀՀ ոստիկանության պետն արձագանքեց. «Օ՜, ես շատ հին մարդ եմ՝ սովետական երաժշտություն եմ լսում: Բայց չասեք, թե ռուսամետ եմ, ես հայամետ եմ»: Իսկ մեզ մնում է ցանկանալ Վլադիմիր Գասպարյանին անփորձանք երթեւեկություն եւ էլ ավելի շքեղ ավտոմեքենաներ և շարունակել պայքարը բազմացող սրիկաների դեմ:

Նմանատիպ նյութեր