211652_close_icon
views-count5229 դիտում article-date 18:07 13-05-2015

Գագիկ Ծառուկյանի սանիկին` Պալաչին, ՀՀԿ-ն հեռացրեց կուսակցությունից՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու համար

Աբովյանի քաղաքապետի թեկնածուներից «Կինգ Դելյուքս» ընկերության սեփականատեր, Գագիկ Ծառուկյանի սանիկ, ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, հեռացվել է Հանրապետական կուսակցությունից` կուսակցական վերադաս մարմնի որոշումները չկատարելու համար: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական գծով պատասխանատու Ռուբեն Թադևոսյանը: Արթուր Հարությունյանը, Ռուբեն Թադեւոսյանի խոսքով, կուսակցությունից հեռացվել է կուսակցակական վերադաս մարմնի որոշումները չկատարելու համար: Նրան առաջարկվել է չառաջադրվել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրումները այսօր սկսվել են: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ն սատարելու է Վահագն Գեւորգյանին, ով երկար տարիներ է, ինչ ԱԺ-ում փորձագետ է: Ավելին` Գագիկ Ծառուկյանի օգնականն է: Առաջադրվելու ցանկություն է հայտնել նաեւ Արթուր Հարությունյանը՝ Պալաչը: Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի եւ Պալաչի հարաբերությունները, մեղմ ասած, լավ չեն: Ավելին, թե ՀՀԿ-ն, թե Գագիկ Ծառուկյանը պաշտպանելու են Վահագն Գեւորգյանի թեկնածությունը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացել էր նաեւ, որ թեկնածուները իրենց փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչեւ մայիսի 17-ը: Սակայն այս պահի դրությամբ դեռ ոչ ոք չի ներկայացրել: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Մինչ այդ էլ տեղեկացրել էինք, որ կառավարությունը նիստ պետք է հրավիրի եւ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու որոշում ընդունի: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: Որոշման հրապարակումից 40-րդ օրվա վերջին կիրակի օրը կանցկացվեն ընտրությունները, ինչը ենթադրում էր, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին: Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետ, Գագիկ Ծառուկյանի փեսան` Կարապետ Գուլոյանը, վերջերս նշանակվեց Կոտայքի մարզպետ, ինչից հետո քաղաքապետի պաշտոնը թափուր մնաց:

Նմանատիպ նյութեր