5520 դիտում
10:50 08-06-2015
Հայտնի է, թե ով կփոխարինի Աբովյանի քաղաքապետի պաշտոնում Գագիկ Ծառուկյանի փեսային
Աբովյանի քաղաքապետ է ընտրվել Վահագն Գեւորգյանը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացավ, որ նախնական տվյալներով՝ ընտրողների ընդհանուր թիվը եղել է 43,810, որոնցից գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների, կազմել է 18,535: Անվավեր է համարվել 642 քվեաթերթիկ:
Վահագն Գեւորգյանի օգտին քվեարկել է 11,227 ընտրող, Արթուր Հարությունյանի՝ Պալաչի օգտին՝ 5,459 ընտրող: Էդվին Թադեւոսյանին ձայն է տվել 520 ընտրող, Կարապետ Իսրայելյանին՝ 526-ը, իսկ մյուս Արթուր Հարությունյանին՝ 159-ը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար արդեն 6 թեկնածու է առաջադրվել, բայց զավեշտալին այն էր, որ նույն անունով, ազգանունով և հայրանունով 2 թեկնածու էր առաջադրվել: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացել էր, որ Արթուր Հարությունյանի` Պալաչի անուն-ազգանուով եւս մեկ թեկնածու է առաջադրվել՝ Արթուր Հարությունյան Գեղամի: Առաջադրվել էր նաեւ Էդվին Թաթեւոսյանը, ով Գագիկ Ծառուկյանի ազգականն է, սակայն ոչ լավ հարաբերությունների մեջ են, ինչպես նաև Կարապետ Իսրայելյանը, Սամվել Հակոբյանը եւ ԱԺ տարածքային հանձնաժողվի մշտական փորձագետ Վահագն Գեւորգյանը: Բոլոր թեկնածուներն էլ անկուսակցական են, սակայն վերջինս սատարում է ՀՀԿ-ին:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Աբովյանի քաղաքապետի թեկնածուներից «Կինգ Դելյուքս» ընկերության սեփականատեր, Գագիկ Ծառուկյանի սանիկ, ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, հեռացվել է Հանրապետական կուսակցությունից` կուսակցական վերադաս մարմնի որոշումները չկատարելու համար: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ՀՀԿ կազմակերպչական գծով պատասխանատու Ռուբեն Թադևոսյանը: Իսկ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրումները սկսվել են: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ն սատարելու է Վահագն Գեւորգյանին, ով երկար տարիներ է, ինչ ԱԺ-ում փորձագետ է: Ավելին` Գագիկ Ծառուկյանի օգնականն է: Առաջադրվելու ցանկություն է հայտնել նաեւ Արթուր Հարությունյանը՝ Պալաչը: Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի եւ Պալաչի հարաբերությունները, մեղմ ասած, լավ չեն: Ավելին, թե ՀՀԿ-ն, թե Գագիկ Ծառուկյանը պաշտպանելու են Վահագն Գեւորգյանի թեկնածությունը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացել էր նաեւ, որ թեկնածուները իրենց փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչեւ մայիսի 17-ը:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին: Տեղեկացրել էինք, որ կառավարությունը նիստ պետք է հրավիրի եւ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու որոշում ընդունի: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: Որոշման հրապարակումից 40-րդ օրվա վերջին կիրակի օրը կանցկացվեն ընտրությունները, ինչը ենթադրում էր, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին:
Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետ, Գագիկ Ծառուկյանի փեսան` Կարապետ Գուլոյանը, վերջերս նշանակվեց Կոտայքի մարզպետ, ինչից հետո քաղաքապետի պաշտոնը թափուր մնաց:
Նմանատիպ նյութեր
2601 դիտում
13:56 30-04-2015
Հայտնի է Աբովյանի քաղաքապետի ընտրության օրը. ո՞վ կփոխարինի Գագիկ Ծառուկյանի փեսային
3363 դիտում
14:56 13-05-2015
Ով Աբովյանում կփոխարինի Գագիկ Ծառուկյանի փեսային. ՀՀԿ-ն ու Գագիկ Ծառուկյանը կպաշտպանեն նույն թեկնածուին
Այս բաժնից
691 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
742 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են
718 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն